Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Արաղչին ԱՄՆ-ին զգուշացնում է ավելի մեծ անակնկալների մասին, եթե պատերազմը վերսկսվի
Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին X-ի իր գրառամամբ զգուշացրել է, որ մարտական գործողությունների վերսկսկումը շատ մեծ անակնկալներ կբերի Վաշինգտոնի համար՝ մեջբերելով ԱՄՆ Կոնգրեսի խոստովանությունը, որ Իրանի դեմ պատերազմում կորցրել են միլիարդավոր դոլարների արժողությամբ տասնյակ ինքնաթիռներ։
«Իրանի դեմ պատերազմը սկսելուց մի քանի ամիս անց ԱՄՆ Կոնգրեսը ճանաչում է միլիարդավոր դոլարների արժողությամբ տասնյակ ինքնաթիռների կորուստը։ Մեր հզոր զինված ուժերը հաստատվել են որպես առաջինը, որը խփել է գովազդվող F-35-ը», - գրել է Արաղչին։
«Քաղած դասերի և ձեռք բերված գիտելիքների շնորհիվ պատերազմի վերադարձը կբերի շատ ավելի անակնկալներ», - եզրափակել է նա։
Նա նաև գրել է Իրանի կողմից բազմիցս հնչած հայտարարությունների մասին, որոնցում խոստանում են ջախջախիչ պատասխան տալ ցանկացած նոր ագրեսիայի դեպքում, քանի որ պատերազմը դադարեցնելու դիվանագիտական ջանքերը շարունակվում են։