Ոստիկանության «քթի տակ» դшնшկի մի քանի հարվածներով կյшնքից զրկել են երիտասարդ տղայի
Իրավունք
17:16 20/05/2026
Հայաստան

Ոստիկանության «քթի տակ» դшնшկի մի քանի հարվածներով կյшնքից զրկել են երիտասարդ տղայի

Երեկ՝ մայիսի 19-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սևանի բաժնի ոչ օպերատիվ աշխատանքի պատճառով հերթական սպանությունն է տեղի ունեցել Սևան քաղաքում, որը հնարավոր էր կանխել, եթե տեղի ոստիկանությունը՝ բաժնի պետ Վարդան Սահակյանի գլխավորությանբ, տեղում չդոփեին։

Ժամը 21:00-ի սահմաններում «Սևան» բժշկական կենտրոնից ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզային վարչություն ահազանգ է ստացվել, որ դանակի մի քանի հարվածներ ստանալու հետևանքով իրենց մոտ է տեղափոխվել Գեղարքունիքի մարզի բնակիչ 29-ամյա Հովհաննես Պողոսյանը։

Բժիշկները քրեական ոստիկաններին, ապա հիվանդանոց ժամանած ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնի քննիչներին հայտնել են, որ վիրավորը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։ 

Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, ով ցավոք ժամեր անց գիտակցության չգալով մահանում է, Գեղարքունիքի քրեական ոստիկանները պարզում են, որ նրան դանակի մոտ 6 հարված է հասցրել Գեղարքունիքի մարզի բնակիչ 24-ամյա տղան, ում քրեական ոստիկանները տաք հետքերով հայտնաբերել են։

Մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին, որ մահացողը հարգված ընտանիքի տղա էր, իրենց ողջ ընտանիքը Սևանում բնութագրվում է դրական, իսկ նրան կյանքից զրկողը Սևանում հայտնի մսավաճառ Արթուրի տղան է, ով հոգեկան խնդիրներ է ունեցել և նախկինում եղել է ոստիկանության տեսադաշտում, նույնիսկ մեկ այլ գործով տարիներ առաջ նրան տեղափոխել էին ոստիկանության Սևանի բաժին, ու այս ցավալի դեպքը տեղի չէր ունենա, եթե Սևանի ոստիկանները՝ բաժնի պետ Վ․ Սահակյանի գլխավորությամբ, իրոք աշխատեին և տեղում լինեին. «Այնպես որ մենք այս դեպքում գտնում ենք, որ երիտասարդի սպանության մեջ մեղքի իրենց բաժինն ունեն նաև Սևանի ոստիկանները, և սա որերորդ դեպքն է, որ Սևանում սպանություններ են տեղի ունենում, այդ թվում ռազբորկաներ, բնակարանի ու անձնական ունեցվածքի գողություններ, իսկ ոստիկաններն իրենց պետի գլխավորությամբ «ուղտի ականջում քնած են»,-shamshyan.com-ը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ոստիկանության «քթի տակ» դшնшկի մի քանի հարվածներով կյшնքից զրկել են երիտասարդ տղայի