Արման Թաթոյանը լրագրողներին հորդորում է քվեարկել իր օգտին
Քաղաքական
17:04 21/05/2026
Հայաստան

Արման Թաթոյանը լրագրողներին հորդորում է քվեարկել իր օգտին

«Իսկ ո՞վ, եթե ոչ լրագրողը։ Սիրելի լրագրողներ, այս ընտրությունները հիմնարար, սկզբունքային կարևորություն ունեն նաև ձեր մասնագիտական աշխատանքի համար, 35 տարի ձեր աշխատանքը եղել է չգնահատված պետության կողմից, ձեզ փորձել են ճնշել, լրագրողներին ենթարկել են բռնության, վիրավորանքների ու դա արել են նրա համար, որ ջրի երես եք բերել դա անողների անօրիանականոիթյուններն ու սխալները,  և էդ մարդիկ էլ մնացել են անպատիժ»,- դիմելով լրագրողներին՝ ասել է «Միասնության Թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը։

 Նա նշել է՝ այս ընտրություններում, երբ լրագրողները որոշելու են, թե ում օգտին քվեարկել, պետք է հաշվի առնել, թե ով է իսկապես հասկանում  նրանց մաստագիտական գործի կարևորությունը և ում օրոք են նրանք լինելու պաշտպանված։

«Ես տեսել եմ ձեր աշխատանքը արտակարգ իրավիճակներում, պատերազմի ու քովիդի ժամանակ, երբ հետաքննական լրագրությունը սահմանափակում էր կառավարությունը, ես առաջին էի, որ դրա դեմ պայքարում էի, ու մենք միասին հասնում էինք արդյունքների։

Պատերազմից հետո սահմանամերձ գյուղերում՝ խնդիրները, ադրբեջանական խախտումները, փաստերը ձեր շնորհիվ էինք տեղ հասցնում մարդկանց, աշխարհին էինք տեղ հասցնում։ Դուք օգնում եք, որ կոռումպացված պաշտոնյաների անօրինականությունները վեր հանենք, այս վերջերս Վարդենիսում, Ջերմուկում ադրբեջանական նոր դիրքերի կառուցումը, ներխուժումը դուք էիք, որ օգնեցիք ինձ  ապացուցել, որ թույլ չտանք, որ մեզ խաբի իշխանությունը»,-նշել է Թաթոյանը՝ ընդգծելով, որ հասկանում է լրագրողների աշխատանքի կարևորությունը։

«Ես դա կոչում եմ նաև ռազմավարական կարևորություն, ես միշտ կպաշտպանեմ ձեզ ու խնդում եմ՝  նկատի ունենաք, որ ասում եմ ոչ թե ձեզ ողղակի գովելու համար, այլ ես իսկապես գիտակցում եմ այդ աշխատանքի կարևորությունը և սա ոչ թե ինչ-որ տակտիկա է, որ օրինակ՝ կարողանաս ձայներ բերես, այլ սա իմ համոզմունքն է՝ ես այսպես եմ մտածում իրականում։ Հունիսի 7-ին խնդրում եմ գնալ ընտրության և քվեարկելով մեր օգտին, դուք արդարությունը բերում եք նաև լրագրության ոլորտ՝ հանուն մեր պետության ու ժողովրդի»,-նշել է Թաթոյանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Արման Թաթոյանը լրագրողներին հորդորում է քվեարկել իր օգտին