Ես Փաշինյանին պամպերս եմ բերել․ Կապանցին՝ Գագիկ Ծառուկյանի հավաքին
Քաղաքական
14:08 21/05/2026
Հայաստան

Ես Փաշինյանին պամպերս եմ բերել․ Կապանցին՝ Գագիկ Ծառուկյանի հավաքին

«Եթե հունիսի 7-ից հետո որոշում կայացնողները մեր թիմը լինի, մարդիկ կարճ ժամանակ անց բոլոր ոլորտներում առաջընթաց ու զարգացում կտեսնեն»,- վստահեցնում է Գագիկ Ծառուկյանը՝ որպես օրինակ մատնանշելով սպորտային հաջողությունները։

«Սպորտը վերցրել եմ, 8 տարի Հայաստանը մեդալ չի ունեցել, դպրոցներ եմ կառուցել, գույք եմ առել, սպորտսմեններին եմ բերել, թոշակներ եմ նշանակել, պարգևատրում եմ տվել, տարեկան 200 մեքենա նվիրել եմ»,- նշում է նա։

Կապանի տարեց բնակիչներից մեկն էլ վրդովմունքը թաքցնել չի կարողանում․ «Առաջին սուտասանը մեր երկրի, մեր վարչապետն է, և ես նվերով եմ եկել վարչապետին, ես իրան պամպերս եմ բերել, ինչի՞ համար։ Մայրս կես տարուց ավել է հիվանդ է անկողնային, հրաժարվում են դեղորայք տրամադրել, անվասալյակ էլ չեն տալիս, պամպերս չեն տալիս, դու մինչև վերջ վարչապետ չես լինելու Նիկոլ»։

Կապանցիները Գագիկ Ծառուկյանին նաև նվերներ են փոխանցում, ջերմ մաղթանքներ ասում։ «Մենք ուզում ենք «Նարեկ» նվիրել ձեզ, որպեսզի ձեզ բժշկի։ Դուք մեզ առողջ եք պետք»,- նշում է քաղաքացիներից մեկն ու նվիրում գիրքը Ծառուկյանին։

 Քաղաքացին հայտարարեց, որ հունիսի 7-ին մերժելու են Նիկոլ Փաշինյանին և նա այլևս բյուջեից բարձր աշխատավարձ չի ստանա։

Մանրամասն՝ տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ես Փաշինյանին պամպերս եմ բերել․ Կապանցին՝ Գագիկ Ծառուկյանի հավաքին