Հայակական արմատներով երգչուհի Շերը դարձավ 80 տարեկան
Մշակույթ
14:46 21/05/2026
Աշխարհ

Հայակական արմատներով երգչուհի Շերը դարձավ 80 տարեկան

Մայիսի 20-ին լեգենդար երգչուհի և դերասանուհի Շերը(Շերլին Սարգսյան) դարձավ 80 տարեկան։ 60-ամյա փայլուն կարիերայի ընթացքում նա հաղթահարել է բազմաթիվ անհաջողություններ ու կարծրատիպեր՝ դառնալով փոփ մշակույթի ամենակարևոր կանանցից մեկը:

Նրա հաջողության գաղտնիքը սեփական ինքնության ընդունումն էր։ Շերի հայրը Հայաստանից էր, իսկ մայրը՝ իռլանդական, անգլիական, գերմանական ծագումով բնիկ ամերիակացի։ Հենց հայկական ժառանգության ու մոր բազմամշակութային արմատների միախառնումը դարձավ նրա հասարակական կերպարի ամենաազդեցիկ ու յուրահատուկ մասը։ 1960-ականներին Սոնի Բոնոյի հետ ստեղծած «I Got You Babe» միջազգային հիթով և սեփական հեռուստաշոուով Շերը գրավեց աշխարհը: Դուետի բաժանումից հետո նա կերպարանափոխվեց և սկսեց հանդես գալ, որպես մենակատար: 2026 թվականի «Գրեմմի» մրցանակաբաշխության ժամանակ, ստանալով հատուկ մրցանակ երաժշտության մեջ ունեցած մեծ ներդրման համար, հայկական արմատներով աստղն ամփոփեց իր ուղին՝ նա միշտ կարողացել է հարմարվել փոփոխվող միտումներին՝ միաժամանակ մնալով բացարձակապես ինքնատիպ և հավատարիմ իրեն:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Հայակական արմատներով երգչուհի Շերը դարձավ 80 տարեկան