Գնա՛ ընտրության, որ դրանք չգան, գնա՛ ընտրության, որ դրանք գնան․ Արամ Վարդևանյան
Քաղաքական
18:54 21/05/2026
Հայաստան

Գնա՛ ընտրության, որ դրանք չգան, գնա՛ ընտրության, որ դրանք գնան․ Արամ Վարդևանյան

«Իրականում ունենք կարևոր խնդիր, որ պետք է լուծենք միասին։ Այն է՝ հունիսի 7-ի ընտրություններին մասնակցությունը։ Ինչի՞ համար է հունիսի 7-ի ընտրությունները ամենակարևոր հարցը, որովհետև մենք բոլորս միասին ունենք տագնապի զգացում Հասկանում ենք, թե ինչ նոր փորձություն է կանգնած մեր երկրի առջև, ու մենք միասին ունենք հնարավորություն այն կանխելու»,- այս մասին հայտարարեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Արամ Վարդևանյանը՝ Բյուրական համայնքում բնակիչների հետ հանդիպման ընթացքում։

Նա մանրամասնեց, որ  Ուժեղ Հայաստանն առաջարկում է  գնալ և մասնակցել ընտրությանը։

«Գնա՛ ընտրության, որ դրանք չգան, գնա՛ ընտրության, որ դրանք գնան։ Մենք հասկանում ենք, գիտակցում ենք, որ 5 տարի առաջ ձեզ եկել «լավ ապագայի» խոստումներ են տվել։ Բայց, ընդհանրապես մարդ ինչի՞ է խոստում տալիս, որ կատարի, չէ՞, ոչ թե որ գա ու ստի, ոչ թե որ լավ բան խոստանա՝ անի հակառակը։ Մենք դա ենք տեսել այս 5 տարիների ընթացքում։ Դրա համար մենք ի՞նչ ենք ասում։Մենք ոչ թե զուտ խոստում ենք տալիս, այլ դրա երաշխավորին էլ ենք ընդգծում, որի անունն է ՝ Սամվել Կարապետյան»,- հավելեց նա։

Ավելի մանրամասն՝ տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder