Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Այսօր մենք ունենք տագնապ, անհանգստություն, որովհետև տեսնում ենք այդ սպառնալիքները․ Արամ Վարդևանյան
«Հինգ տարի առաջ շատերիս մոտ կար տագնապ։ Վստահ եմ՝ նաև օրվա իշխանությանը քվեարկած մեր հայրենակիցների մոտ ևս կար այդ տագնապը, բայց իրենց խոստացել էին, որ այդ խնդիրները լուծվելու են։ Փոխարենն այսօր մենք ունենք հայաթափված Արցախ։ Այսօր մենք ևս ունենք տագնապ, անհանգստություն, որովհետև տեսնում ենք այդ սպառնալիքները»,- այս մասին հայտարարեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Արամ Վարդևանյանը՝ Աշտարակ համայնքում բնակիչների հետ հանդիպման ընթացքում։
Այս համատեքստում Վարդևանյանն ուղերձ հղեց՝ հունիսի 7-ին գնալ ընտրությունների և քվեարկել փոփոխությունների օգտին։
«Հինգ տարի առաջ ասում էին, որ կյանքը լինելու է բարեկեցիկ, խաբեցին։ Ասում էին, որ աղքատությունը 2 անգամ պետք է կրճատեն, խաբեցին։ Ասում էին, որ ծայրահեղ աղքատություն Հայաստանում պետք է չլինի, այսօր 30 000ից ավելի մեր հայրենակից թերսնված է։ Մենք ասում ենք, որ մեր ցանկացած խոստում ունի իր երաշխավորը՝ Սամվել Կարապետյանն է»,- իր ելույթում նշեց Վարդևանյանը։
Անդրադառնալով կուսակցության ծրագրերին, Վարդևանյանն ասաց, որ ստեղծվելու է 300 000 նոր աշխատատեղ։
«Մենք ասում ենք, որ փոքր ու միջին բիզնեսին զրո հարկային ռեժիմ ենք առաջարկելու։ Նաև խոստացել ենք, որ Հայաստանում պետք է վերականգնվի գյուղատնտեսության նախարարությունը։ Ի վերջո, գյուղատնտեսությամբ զբաղվողներին պետք է, կոնկրե՛տ, մի չինովնիկ լինի, որը դրա համար պատասխանատու լինի»,- հավելեց նա։