Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Արթուր Սարգսյան. Թուրքերը ոչ միայն նստել են Իշխանասարի գլխին, այլև նստել են մեր գլխին
ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանը դատական նիստում մինչ իր խոսքը սկսելը շնորհավորեց Բագրատ Սրբազանի ծննդյան տարեդարձը, ինչին հետևեցին դատարանի դահլիճում նստածների «շնորհավոր, շնորհավոր» վանկարկումներն ու ծափահարությունները։
Անդրադառնալով իր նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը վերացնելու վերաբերյալ իր պաշտպանների միջոնրդությանը՝ Ա. Սարգսյանն ասաց, ինքը դեմ էր դրան, քանի որ «վստահ է, ոչինչ չի փոխվելու, այս դատարանում արդարություն, արդարադատություն չկա, դատարանում որոշումները կայացվում են կառավարության շենքից, մեր նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում»։
«Հիմա էլ թողեք, հունիսի 8-ին էլ թողնեք, հետո էլ թողնեք, ինձ համար միևնույն է, այդ որոշումներն ինձ համար արժեք չունեն։ Ես վստահ եմ, որ մինչև հունիսի 8-ը մնալու եմ կալանքի մեջ»,-դատական նիստում հայտարարեց ԱԺ պատգամավոր, պատգամավորության թեկնածու Արթուր Սարգսյան։
ԱԺ պատգամավորը նշեց, եթե հունիսի 7-ին արժանապատվությունը հաղթի, իրենք կարդարացվեն, իսկ մինչ այդ որպես պատգամավորի թեկնածու իր իրավունքները չեն պահպանվում։
«Ես, Իգոր Սարգսյանը չունենք մյուսների հետ հավասար իրավունքներ, մյուսները կարողանում են իրականացնել քարոզարշավ, մենք չենք կարողանում։ Այսօր սահմանափակված է իմ ընտրելու, ընտրվելու իրավունքը, սահմանափակված է հարգարժան սյունեցիների, արժանապատիվ սիսիանցիների հետ շփումը»,-ասաց Արթուր Սարգսյանը։
Արթուր Սարգսյանի ելույթի մանրամասները՝ տեսանյութում։