Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
ՌԴ-ից գրություն չենք ստացել ծաղիկների արտահանման արգելքի մասին. դժվարություններ չեն լինի նաև ցորենի կամ գազի հետ կապված. Պապոյան
«ՌԴ-ից պաշտոնական գրություն չենք ստացել Հայաստանից ծաղիկների ժամանակավորապես արտահանման արգելքի մասին, այս պատճառով էլ չեմ կարող մեկնաբանել»,-կառավարության ճեպազրույցների սրահում ասաց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:
Նատեղեկացրեց, որ «Ռոսսելխոզնադզոր»-ից մասնագետներ են եկել Հայաստան և ուսումնասիրություններ են անցկացնում այն ընկերություններում, որոնց մուտքը ՌԴ արգելված է, և եթե դրական եզրակացություն լինի, ապա նրանց համար կբացվի արտահանման հնարավորությունը։
«Իհարկե, չեմ բացառում, որ հայաստանյան որոշ ուժեր կան, որոնք փորձում են այնպիսի իրավիճակ ստեղծել, որ հայ արտադրողները ՌԴ-ում խնդիրների առաջ կանգնեն»,-ասաց Պապոյանը՝ մատնանշելով «Wildberries»-ի և «Ozon»-ի դեպքերը, որոնց խնդիրները, Պապոյանի հավաստիացմամբ, լուծվել են:
Նախարարաը վստահեցրեց, որ ռուսական կողմի հետ դժվարություններ չեն լինի նաև ցորենի ներմուծման կամ գազի հետ կապված։
Նա վստահեցրեց, որ Ադրբեջանի հետ սահմանի բացման շնորհիվ աշխարհում բենզինի գները 2-3 անգամ բարձրացել են, իսկ Հայաստանում ավելացել է ընդամենը մի քանի տոկոս»,-նշեց նա:
Վստահեցնելով որ ՌԴ-ի հետ հարաբերություններն «շատ լավ» են, «գործընկերային»՝ Պապոյանը հավելեց. «Առանձին հարցերի շուրջ մամուլում կան որոշակի լարվածություններ, որն ավելի հեռու են այն իրականից, որը կա»
Նախարարաը կարծիք հայտնեց, որ ՀՀ-ՌԴ լարվածությունների վերջին օրը կլինի հունիսի 7-ը: