Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Իրանը կպայքարի, երբ անհրաժեշտ լինի և կբանակցի, որտեղ անհրաժեշտ լինի», -այս մասին Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ասել է Թեհրանում կայացած երկու նախկին արտգործնախարարների՝ Քամալ Խարազիի և Հոսեյն Ամիր-Աբդոլլահիանի հիշատակին նվիրված արարողության ժամանակ։
«Մենք շարժվում ենք ընդհանուր համակարգի և դրա նպատակների հետ լիովին համակարգված, եթե Իսլամական Հանրապետության շահերը պահանջեն, որ մենք ներկա լինենք դիվանագիտության, երկխոսության և բանակցությունների ոլորտում, մենք կներկայանանք , նույն ուժով, որով զինված ուժերը հանդես են գալիս երկիրը պաշտպանելիս», - հավելել է նա։
Իրանական ԶԼՄ-ների փոխանցմամբ, Արաղչին նշել է նաև, որ նույնիսկ ամերիկացի պաշտոնյաներն են խոստովանել, որ իրանցիները հաղթել են հանրային, դիվանագիտության պատերազմում։
Հիշեցնենք, որ նախկին արտգործնախարաները նահատակվել էին համապատասխանաբար ԱՄՆ-Իսրայելական հարձակման և ուղղաթիռի վթարի հետևանքով։