Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Արարատի ժողովրդին էդ ցեմենտի գործարանից տոկո՞ս ես տալու. Ծառուկյանը՝ Փաշինյանին
«Մինչև 3 մլն դրամ վարկերի համար պետք է ներում շնորհվի, որ մարդիկ կարողանան ապրել, ոչ թե ներվայնացած անընդհատ մտածեն՝ իրենց տունը, կնոջ ոսկեղենը, հողը կորցնելու մասին»,-Շիրակի մարզի Ախուրյան համայնքում բնակիչների հետ հանդիպմանը հայտարարեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։
Նրա խոսքով, վարկերի համար ներում պետք է շնորհվի՝ հաշվի առնելով, որ եղել է համավարակ, պատերազմ, ճգնաժամ։ Ծառուկյանը նշեց՝ պատրաստ են այդ ծանրությանը, ինչ ասել է, արել է, դրա համար ունի թիմ, մասնագետներ, կապեր, հնարավորութուններ։
ԲՀԿ առաջնորդը նշեց, որ իշխանություններն ասելիք չունեն ժողովրդին, դրա համար սկսել են մեղադրանքներ, սպառնալիքներ հնչեցնել ընտրական գործընթացի մյուս մասնակիցներին։
«Ասում են՝ Ծառուկյանի Գուլոյանի տունը վերցրել են, իմ փեսան է, ժողովուրդ ջան, գործարար մարդ է, իր համար տներ է կառուցել։ Այդ տունը չորս հատ սպալնյա է, մի հատ զալ, ժողովուրդ ջան, տալիս եմ ձեզ, ծերանոց եմ սարքում, թող գնան ապրեն։ Կամ հայտարարում է՝ Ծառուկյանի ցեմենտի գործարանը… 25 տարի է սեփականաշնորհել եմ, 500 մլն հարկ եմ վճարում, աշխատողներին վճարում եմ, պահում եմ մրցակցության մեջ, հիմա դա ուզում են վերցնել, որ Ադրբեջանից էժան ցեմենտ բերեն»,-ասաց Ծառուկյանը։
Անդրադառանալով այն հայտարարությանը, թե գործարանը տալու են ժողովրդին՝ Ծառուկյանը հարցեր ուղղեց Փաշինյանին. «Այ ցավդ տանեմ, ժողովրդին փա՞յ ես տալու, Արարատի ժողովրդին էդ գործարանից տոկո՞ս ես տալու, էլի ըսկի չես կարողանալու աշխատավարձը ժամանակին տաս։