2026 թ.-ին պատմության մեջ առաջին անգամ ՀՀ-ն զենք է արտահանել միջազգային շուկա. Փաշինյան
Քաղաքական
17:10 21/05/2026
Հայաստան

2026 թ.-ին պատմության մեջ առաջին անգամ ՀՀ-ն զենք է արտահանել միջազգային շուկա. Փաշինյան

«Ուզում եմ ասել, որ Մայիսի 28-ին մենք ձեզ ենք ներկայացնելու ձեր նոր բանակը»,- Արարատում նախընտրական հանդիպման ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Նա ասաց, թե ցուցադրելու են ժամանակակից և գերժամանակակից տեխնիկայով զինված բանակը, իսկ սպառազինության մի մասը գնված է արտասահմանից, մի մասը ներմուծված է։

«Ես ուրախ եմ ձեզ զեկուցել, որ Հայաստանի Հանրապետությունը 2026 թվականին պատմության մեջ առաջին անգամ,  մտել է զենքի միջազգային շուկա։ Որպես արտադրող մենք զենք ենք արտահանել այս տարի միջազգային շուկայում»,-հայտարարեց Փաշինյանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder