Հայտարարում եմ՝ ես երբևէ որևէ առնչություն, կարգավիճակ կամ համագործակցություն չեմ ունեցել պարոն Էփշտեյնի հետ. Ռոբերտ Ամստերդամ
Իրավունք
21:26 21/05/2026
Հայաստան

Հայտարարում եմ՝ ես երբևէ որևէ առնչություն, կարգավիճակ կամ համագործակցություն չեմ ունեցել պարոն Էփշտեյնի հետ. Ռոբերտ Ամստերդամ

ՀՀ իշխանությունների հերթական բացահայտ սուտն ու հուսահատ «սև PR»-ը. Ընտրական մանիպուլյացիաների և իրենց ավտորիտար գործելաոճի բացահայտումից սարսափած՝ իշխանական քարոզչամիջոցներն անցել են անձնական վարկաբեկման էժանագին մեթոդներին ու սկսել են իմ անցյալի վերաբերյալ հեքիաթներ հորինել։ Գրում է Սամվել կարապետյանի պաշտպանական թիմի անդամ, միջազգային իրավապաշտպան Ռոբերտ Ամստերդամը։

Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ ես երբևէ որևէ առնչություն, կարգավիճակ կամ համագործակցություն չեմ ունեցել պարոն Էփշտեյնի հետ։

Այս խղճուկ հորինվածքի միակ նպատակը մեկն է՝ շեղել հանրության ուշադրությունը Հայաստանի ընտրություններին արտաքին միջամտությունների վերաբերյալ մեր փաստաբանական թիմի հետաքննությունից։ Բայց իզուր են փորձում. մեզ կեղծիքով չեն լռեցնի։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder