«Հրապարակ». Հունիսի 7-ով ընտրական գործընթացները չեն ավարտվելու
Օրվա մամուլ
08:30 21/05/2026
Հայաստան

«Հրապարակ». Հունիսի 7-ով ընտրական գործընթացները չեն ավարտվելու

«Հրապարակ» թերթը գրում է.

«Քաղաքացիների հետ շփումներից պարզեցինք, որ հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոնները վերջին օրերին իրենց անցկացրած սոցհարցումների ժամանակ պարտադիր ներառում են հետընտրական զարգացումների հարցը և ճշտում են՝ արդյո՞ք մարդիկ կմասնակցեն այդ պրոցեսներին: Մասնավորապես, եթե ՔՊ-ն վերընտրվի, իսկ ընդդիմությունը փողոցային պայքար սկսի, կմասնակցե՞ք արդյոք դրան, թե՞ համարելու եք, որ ամեն ինչ վերջացած է։ Թե որ շրջանակներն են փորձում հանրային այդ տրամադրությունները շոշափել, դժվար է ասել, սակայն այս փաստն ինքնին հուշում է, որ հունիսի 7-ով ընտրական գործընթացները չեն ավարտվելու»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

Աղբյուրը`Panorama.am
Placeholder