Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Գործ ունենք կեղծ արձակորդի հետ, սա բավարար պատճառ է, որ ԿԸՀ-ն չեղարկի նրա գրանցումը. Սուրենյանցը՝ Փաշինյանի մասին
«Նիկոլ Փաշինյանը երեկ այնքան ապօրինություններ է արել, որ այդ ապօրինությունները կհերիքեն, որ նա մի ամբողջ կյանք անցկացնի անազատությամ մեջ. Նա երեկ լայվի ռեժիմով ապօրինի հրահանգների մի ամբողջ փունջ է արձակել՝ Արարատ ցեմենտից սկսած, հետո Անդրանիկ Թևանյանի պատմությունը, ասեմ, որ նոր ինֆորմացիա չունենք այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, տեղի է ունեցել արտառոց մի փաստ, վստահ եմ համաշխարհային պատմության մեջ էլ, որովհեըև ես գոնե որպես քաղաքագետ նման այլանդակություն առաջին անգամ եմ տեսնում , երբ որ վարչապետի պաշտոնը զբաղեցնողը նախ ազդարարում է, որ մի քանի ժամ հետո մարդու անուն եմ տալու, որ լրտեսությամբ է զբաղվել, հետո էդ հանդիպման ժամանակ ուղիղ հրահանգ է իջեցնում իրավապահներին»,-մամուլի ասուլիսում նշել է ԲՀԿ պատգամավորի թեկնածու, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։
Նրա խոսքով՝ ըստ Ընտրական օրենգրքի Փաշինյանը հիմա պաշտոնապես գտնվում է արձակուրդի մեջ, հետևաբար իրավապահ մարմինները՝ նրան ենթակա կառույցները այս պահին նրան իրավունք չունեն որևէ բան զեկուցեն, բայց ապօրինի զեկուցել են, ինքն էլ այդ զեկույցներն օգտագործել է ապօրինաբար մրցակիցների մեկի դեմ ռեպրեսիա սանձազերծելու համար։
«Սա նշանակոիմ, որ Նիկոլ Փաշինյանը հրմա արձակուրդի մեջ չի և մենք գործ ունենք կեղծ արձակուրդի հետ և սա բավարար պատճառ է, որ ԿԸՀ-ն չեղարկի նրա գրանցումը։ Դուք որտե՞ղ եք տեսել ժողովրդավար պետություն կամ կիսաաֆտորիտար ռեժիմ, որտեղ ուղիղ եթերում պետության ղեկավարը հրահանգի ինչ-որ մեկի դեմ քրեական հետապնդում սանձազերծեն և հոդվածն ու հատկանիշներն էլ նշի, սա աննախադեպ բան ՝, ընդ որում մեր հետ կապված սա երրորդ դեպքն է ու էդ երեք դեպքը 7-8 օրվա մեջ են արձանագրվել, ոչ թե երկար ժամանակահատվածում` առաջինը՝ նա փողոցային խուժանի բառապաշարով անդրադարձավ Նվեր Ծառուկյանի հարցին, որից ընդամենը մեկ ժամ հետո գլխավոր դատախազությունը հաղորդագրություն տարածեց։ Երկրորդը՝ էլի քաղաքական վրեժխնդրությամբ անդրադարձավ Արարատ ցեմենտին, րոպեներ անց՝ դատախազությունը հայտարարությամբ հանդես եկավ։ Կասկած չունեմ, որ երեկվա այդ անօրինական հայտարարության վերաբերյալ իրավապահները կսկսեն գործընթացներ » - հավելել է Սուրենյանցը։