Իրանը կպատերազմի և կբանակցի անհրաժեշտության դեպքում. Արաղչի
Քաղաքական
17:40 21/05/2026
Տարածաշրջան

Իրանը կպատերազմի և կբանակցի անհրաժեշտության դեպքում. Արաղչի

«Իրանը կպայքարի, երբ անհրաժեշտ լինի և կբանակցի, որտեղ անհրաժեշտ լինի», -այս մասին Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ասել է Թեհրանում կայացած երկու նախկին արտգործնախարարների՝ Քամալ Խարազիի և Հոսեյն Ամիր-Աբդոլլահիանի հիշատակին նվիրված արարողության ժամանակ։

«Մենք շարժվում ենք ընդհանուր համակարգի և դրա նպատակների հետ լիովին համակարգված, եթե Իսլամական Հանրապետության շահերը պահանջեն, որ մենք ներկա լինենք դիվանագիտության, երկխոսության և բանակցությունների ոլորտում, մենք կներկայանանք , նույն ուժով, որով զինված ուժերը հանդես են գալիս երկիրը պաշտպանելիս», - հավելել  է նա։

Իրանական ԶԼՄ-ների փոխանցմամբ, Արաղչին նշել  է նաև,  որ նույնիսկ ամերիկացի պաշտոնյաներն են  խոստովանել, որ իրանցիները հաղթել են հանրային, դիվանագիտության պատերազմում։

Հիշեցնենք, որ նախկին արտգործնախարաները նահատակվել էին համապատասխանաբար ԱՄՆ-Իսրայելական հարձակման և ուղղաթիռի վթարի հետևանքով։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Իրանը կպատերազմի և կբանակցի անհրաժեշտության դեպքում. Արաղչի