Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
2026 թ.-ին պատմության մեջ առաջին անգամ ՀՀ-ն զենք է արտահանել միջազգային շուկա. Փաշինյան
«Ուզում եմ ասել, որ Մայիսի 28-ին մենք ձեզ ենք ներկայացնելու ձեր նոր բանակը»,- Արարատում նախընտրական հանդիպման ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
Նա ասաց, թե ցուցադրելու են ժամանակակից և գերժամանակակից տեխնիկայով զինված բանակը, իսկ սպառազինության մի մասը գնված է արտասահմանից, մի մասը ներմուծված է։
«Ես ուրախ եմ ձեզ զեկուցել, որ Հայաստանի Հանրապետությունը 2026 թվականին պատմության մեջ առաջին անգամ, մտել է զենքի միջազգային շուկա։ Որպես արտադրող մենք զենք ենք արտահանել այս տարի միջազգային շուկայում»,-հայտարարեց Փաշինյանը։