Այսօր աշխարհը նշում է թեյի օրը
Օրվա թեմա
16:13 21/05/2026
Աշխարհ

Այսօր աշխարհը նշում է թեյի օրը

Այսօր աշխարհը նշում է թեյի օրը։ 2019թ. Դեկտեմբերին միավորված ազգերի կազմամակերպության գլխավոր ասամբլեան իր բանաձևով մայիսի 21-ը հռչակեց, որպես թեյի միջազգային օր։

Աշխարհի ամենահայտնի ըմպելիքների շարքում թեյը, թերևս, ամենատարածվածն ու ամենաճանաչվածն է։ Իր ժողովրդականությամբ և տարածվածությամբ երկրորդը ջրից հետո, այն օգտագործվում է ոչ միայն ծարավը հագեցնելու, այլև որպես տոնուսավորող և տաքացնող ըմպելիք։ Թեյի տարբեր տեսակները թույլ են տալիս թեյի սիրահարներին հարմարեցնել իրենց նախասիրությունները իրենց ճաշակին։

Թեյը կամելիա սինեսիս բույսից պատրաստված ըմպելիք է: Բացի տոնուսավորող ազդեցությունից, այն ունի մի շարք այլ օգտակար հատկություններ, որոնք օգտագործվում են որոշ երկրներում ավանդական բժշկության մեջ: Թեյ խմելը կարող է օգտակար լինել առողջության և բարեկեցության համար՝ իր հակաբորբոքային և հակաօքսիդանտային հատկությունների շնորհիվ:

Ենթադրվում է, որ թեյը ծագել է Չինաստանի հյուսիս-արևելքում և հարավ-արևմուտքում, իսկ թեյն օգտագործելու ամենավաղ գրանցված դեպքը թվագրվում է 5000 տարի առաջ։

Թեյը վաղուց ի վեր Հարավարևելյան Ասիայի մշակույթի անբաժանելի մասն է կազմել, յուրաքանչյուր երկիր զարգացրել է թեյ խմելու և այս ըմպելիքը պատրաստելու իր սեփական ավանդույթները:

Շատ երկրների համար թեյի արդյունաբերությունը տնտեսության կենսականորեն կարևոր բաղադրիչ է, որը աշխատանքի է վերցնում քաղաքացիների զգալի թվին։ Այս մարդկանց համար թեյի բերքահավաքը եկամտի հիմնական աղբյուրն է, իսկ այդ երկրների համար՝ արտահանման եկամտի մի մասը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Այսօր աշխարհը նշում է թեյի օրը