Հայաստանում չկա ոլորտ, որ աջակցության կարիք չունենա. Հարցում
Հասարակություն
10:05 21/05/2026
Հայաստան

Հայաստանում չկա ոլորտ, որ աջակցության կարիք չունենա. Հարցում

Թեև իշխանության ներկայացուցիչները պարբերաբար բարձրաձայնում են, թե այս կամ այն ոլորտում ներդրումներ են արել, որոնց արդյունքում հաջողություններ են գրանցել, սակայն քաղաքացիներն այդքան էլ չեն զգում ներկայացրած ու խոստացած բարելավումները։ 

Panorama.am-ը Երևանում քաղաքացիներից հետաքրքրվեց, թե ո՞ր ոլորտներն այսօր աջակցության, ներդրումների կարիք ունեն։

Բոլորը միանման պատասխան հնչեցրեցին՝ բոլոր ոլորտները։ Առանձնացնում էին առողջապահությունը, կրթությունը։

«Կա՞ այդպիսի ոլորտ, որ չունենա աջակցության կարիք։ Չկա»,- ասաց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ քաղաքացի նշեց, որ որևէ ոլորտ լիակատար կայացած չէ, բոլորն էլ այս կամ այն չափով աջակցության կարիք ունեն։

«Շատ են ոլորտները, որն ասեմ, բայց կարո՞ղ են որևէ բան իրագործել»,- նշեց մեկ այլ քաղաքացի։

«Առաջին հերթին գյուղատնտեսության նախարարություն է մեզ պետք։ Չունենք նախարարություն, դրա համար էլ ժողովուրդն այս օրին է՝ թանկություն, թանկություն։

Հույս ունեմ՝ շուտով բոլոր ոլորտներում էլ կլինեն փոփոխություններ,- նշեց քաղաքացիներից մեկը։

Մանրամասն՝ տեսանյութում։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Հայաստանում չկա ոլորտ, որ աջակցության կարիք չունենա. Հարցում