Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հատուկ տարածքներ է տեղափոխվել «Վերջին զանգի»-ի մասնակից 129 մեքենա, որոնցից 66-ի ղեկին եղել են անչափահասներ
«Վերջին զանգի» միջոցառումների անվտանգությունն ապահովելու նպատակով ՆԳՆ ոստիկանությունը հանրապետության ողջ տարածքում իրականացնում է ուժեղացված ծառայություն:
ՆԳՆ ոստիկանության հաղորդմամբ, մայիսի 22-ի ժամը 16.00-ի դրությամբ պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել միջոցառման մասնակից 129 տրանսպորտային միջոց, որոնցից 66-ի ղեկին եղել են անչափահասներ։
«Եվս մեկ անգամ հորդորում ենք` միջոցառումների անվտանգությունն ապահովելու նպատակով տրանսպորտային միջոցները չվստահել անչափահասներին»,- նշում են ոստիկանությունից։