Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Առաջարկությունն արել են Մոսկվայի իմ ընկերների միջոցով. Սամվել Կարապետյանը փակագծեր է բացում
«Ընդդիմությունը պատրաստ է բոլոր տեսակի պայքարներին, իրենց այս գործելաոճն իրենց ներքին ցնցումների արդյունքն է»,-ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մի քանի խմբագիրների հետ ընթացող հարցազրույցի ընթացքում։
168.am-ի խմբագիր Սայթիկ Սեյրանյանը հետաքրքրվեց՝ հաշվի առնելով, որ այսօր առավոտից խուզարկություններ, քննչական գործողություններ են իրականացվում ԲՀԿ ներկայացուցիչների գրասենյակներում, տներում, և որ այդ գործողություններն ամենայն հավանականությամբ առաջիկա օրերին կսաստկանան, ընդդիմությունը պատրա՞ստ է փողոցային պայքարի։
Կարապետյանի համոզմամբ, ՔՊ-ականները, այցելելով մարզեր, տեսել են, որ կորցրել են ժողովրդի աջակցությունը, իրենք միակ հույսը դրել են ճնշումների, ռեպրեսիաների վրա։
«Բայց դա իրենց բացարաձակ չի օգնելու, երբ մարդուն ձերաբակալում են, փոխարենը հազար մարդ է ավելանում, դա խնդիր չէ»,-ասաց Կարապետյանը։
Անդրադառնալով այն հարցին, թե իշխանությունն ինչ առաջարկներ է արել Սամվել Կարապետյանին ու ինչ պայմաններում, «Ուժեղ Հայաստանի» առաջնորդը հայտնել է. Դա եղել։ է բանտի խցի պայմաններում, Մոսկվայի իմ ընկերների միջոցով; Բայց մինչև այդ առաջարկությունը, նույնիսկ մինչև իմ ձերբակալելը, երբ հազար հոգով հարձակվել էին իմ տան վրա, ինձ բարձր մակարդակով առաջարկել էին, որ գնամ սուրճ խմեմ մի տեղ , հայտարարեմ, որ եկեղեցուն չեմ պաշտպանելու, դրանից հետո թե Էլցանցերը, թե ամեն ինչը հետ է վերադարձվելու, ես չեմ ընդունել առաջարկը, գնացել ենք առաջ»,-ասաց նա։