Ո՞ւմ օգտին կքվեարկեն քաղաքացիները. Սոցհարցում
Քաղաքական
15:16 22/05/2026
Հայաստան

Ո՞ւմ օգտին կքվեարկեն քաղաքացիները. Սոցհարցում

Հարցվածների 59,3 տոկոսը հայտնել է, որ միանշանակ կմասնակցի ընտրություններին, եթե քվեարկությունը կայանա մոտակա կիրակի։ Ասուլիսում վերջին սոցհարցման արդյունքները հրապարակեց «GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի ՋԻ» ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը։ Հեռախոսային հարցումներն անցկացվել են մայիսի 19-21-ը, մասնակցել է 1102 հոգի։

Համեմատության համար Ա. Նավասարդյանը նշեց, որ ըստ հարցման, ապրիլի սկզբին մասնակցության ցուցանիշը կազմել էր 51,9 տոկոս, ապրիլի վերջին՝ 57,5 տոկոս։

Հարցին՝ եթե խորհրդարանական ընտրությունները տեղի ունենան հաջորդ կիրակի, ո՞ր կուսակցությանը կամ դաշինքին կքվեարկեք։

Ստացվել է հետևյալ պատկերը. 28,8 տոկոսը կքվեարկի ՔՊ-ի օգտին, 14,9 տոկոսը՝ «Ուժեղ Հայաստան», 12,1 տոկոսը՝ «Հայաստան» դաշինք, 8,7 տոկոսը՝ ԲՀԿ, 5,8 տոկոսը՝ «Միասնության թևեր»։ 

«Դեմոկրատիա օրենք կարգապահություն» կուսակցության օգտին կքվեարկի հացվածների 3,4 տոկոս, «Լուսավոր Հայաստան»՝ 2,9 տոկոս, «Հայաստանի շնորհապետական կուսակցություն»՝ 2,8 տոկոս, «Նոր ուժ ռեֆորմիստական կուսակցություն»՝ 2,7 տոկոս, «Բոլորին դեմ եմ» ժողովրդավարական կուսակցություն՝ 1,9 տոկոս, «Հանրապետություն» կուսակցություն՝ 1,3 տոկոս, «Հանուն հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք կուսակցություն»՝ 0,5 տոկոս, «Քոչարի ազգային վերածնունդ և ազգի զարթոնք» կուսակցություն՝ 0,4 տոկոսը, «Հայ ազգային կոնգրես» կուսակցություն՝ 0,3 տոկոսը, «Քրիստոնյա ժողովրդավարական» կուսակցություն՝ 0,2 տոկոսը, «Ազգային ժողովրդավարական բևեռ» համահայկական կուսակցություն՝ 0,2 տոկոսը, «Ժողովրդավարական համախմբում» կուսակցություն՝ 0,1 տոկոսը, «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցություն՝ 0.1 տոկոսը, «Ռեֆորմիստների կուսակցություն»՝ 0,1 տոկոս։

0,9 տոկոսը նշել է, որ կփչացնի քվեաթերթիկը, 8,6 տոկոսը հրաժարվել է այս հարցին պատասխանել, 3,4 տոկոսը դժվարացել է պատասխանել։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder