Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Գերմանիայի նախագահը դատապարտել է ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմը Իրանի դեմ
Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտանմայերը դատապարտելով ԱՄՆ-Իսրայել-Իրան հակամարտությունը, այն անվանել ՝ «անիմաստ»։ Այս մասին գրում է «Իսնա» լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով գերմանական լրատվամիջոցներին։
«Եթե Իրանի հետ 2015 թվականի համաձայնագիրը պահպանվեր, հնարավոր կլիներ կանխել այն հետևանքները, որոնց մենք այժմ ականատես ենք լինում»,-այս մասին նախագահը ասել է գերմանացի դիվանագետների առջև ունեցած մեծ ելույթի և Գերմանիայի արտաքին գործերի նախարարության 75-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ։
Շտայնմայերը, որը որպես արտաքին գործերի նախարար անձամբ ներգրավված էր Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի (ՀԳՀԾ) բանակցություններում, ԱՄՆ-Իսրայել-Իրան պատերազմը անկեղծորեն անվանել է «քաղաքականապես ճակատագրական սխալ»։
Շտայնմայերը դիվանագետներին ասել է, որ Համատեղ համապարփակ ծրագրի պահպանումը իրական առաջընթաց է ապահովել կայունության ուղղությամբ, մինչդեռ ԱՄՆ-ի դուրսբերումը նախագահ Թրամփի առաջին ժամկետի ընթացքում և հետագա ռազմական արկածախնդրությունը երկրորդ ժամկետում հանգեցրել են հենց այն վտանգավոր իրավիճակին, որի մասին Իրանը վաղուց էր զգուշացնում։
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 2018թ-ի մայիսի 8-ին հայտարարել էր Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրից դուրս գալու մասին, քանի որ ըստ Թրամփի ԱՄՆ-ն ապացույցներ ունի, որ Իրանը շարունակում է միջուկային զենքի մշակումը՝ դրանով իսկ խախտելով ծրագիրը։ Նա նաև հայտարարել Էր Թեհրանի դեմ պատժամիջոցների վերականգնման մասին։