Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Սրանց վերարտադրվելը հավասարազոր է Հայաստանի թրքացմանը․ Դավիթ Ղազինյան
«Շատ կարճ փորձեմ անդրադառնալ այն վայրահաչոցներին, որոնք լսվում են իշխող փոքրիկ խմբակի կողմից մեր թիմի և մեր ղեկավարի նկատմամբ։ Գիտեք, շատ վատ է, երբ մարդը դաստիարակված լինելը և քաղաքակիրթ լինելը շփոթում է թուլության հետ։ Պահանջում ենք, որպեսզի կոռեկտ լինեն, չափները ճանաչեն մեր թիմի և, առավել ևս, Սամվել Կարապետյանի հետ կապված, այլապես կստանան 10 անգամ ավելի շատ, ուղղակի, մեր դաստիարակությունը չի ներում, չենք էլ իջնելու այդ մակարդակին»,- Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում քաղաքացիների հետ հանդիպման ընթացքում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Դավիթ Ղազինյանը։
Նա կոչ արեց ներկաներին՝ բացատրել իրենց կողքի մարդկանց, որ իրենց ձայնը շատ կարևոր է, որպեսզի հետո կարողանան իրենց երեխաների թոռների աչքերի մեջ նայեն և մասնակից լինեն Հայաստանի փրկությանը։
«Սրանց վերարտադրվելը հավասարազոր է Հայաստանի թրքացմանը։ Մեր ընդդիմադիր զանգվածը շատ մեծ է, բայց մարդիկ մտածում են, որ ոչ մի բան չի փոխվի կամ էլ թե չէ, դե մեկա Սամվել Կարապետյանը հաղթելու է, չգնանք։ Ո՛չ, յուրաքանչյուրը պետք է իր սահմանադրական իրավունքը, իր նաև պարտքը իրացնի։ Խնդրում եմ՝ եկեք իրար հետ մի բան պայմանավորվենք շատ հստակ։ Յուրաքանչյուրս օրական երկու մարդու հետ զրուցում ենք, ովքեր չեն ուզում կամ կասկածելի է՝ կգնան ընտրության, թե ոչ։Այդ վարժությունը կատարելու դեպքում սրանք ուղղակի շանս չունեն»,- իր ելույթում նշեց Ղազինյանը։
Ավելի մանրամասն՝ տեսանյութում։