Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Անտարբերության չմատնված հայերին հավաքել է այն վտանգը, որ կախված է մեր հայկական պետականության վրա․ Շուշանյան
«Մալաթիա Սեբարտիայի սիրելի բնակիչներ, ես ծնվել, մեծացել և ապրում եմ հենց այս շրջանում։ Ես գիտեմ այս շրջանի ամենագողտրիկ եկեղեցու տեղը, գիտեմ մեր այս շուկայում ամենահամեղ մթերքներ վաճառողներին, նույն ձևով գիտեմ նաև մեր խնդիրները՝ աղքատությունից, զբաղվածությունից, բնակարանային ֆոնդից, որոնք բոլորը տեղ են գտել «Ուժեղ Հայաստան»-ի ծրագրում»,- այս մա Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում քաղաքացիների հետ հանդիպման ընթացքում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Լիլիա Շուշանյանը։
Նրա դիտարկմամբ՝ այսօր այստեղ անտարբերության չմատնված հայերին հավաքել է մեկ այլ բան՝ այն վտանգը, որ կախված է մեր հայկական պետականության վրա։
«Ամեն օր ուրանում է հայկականը, ամեն օր դավաճանվում է մեր ազգայինը։ Սիրելի հայրենակիցներ, մենք արդեն գիտենք, պատահական չէ, որ այսօրվա իշխանության օրոք ամեն օր դեգրադացվող ժողովրդավարության պայմաններում ամենահարմար հայը՝ լուռ հայն է։ Այն հայը, ով կարծիք չունի կամ ունի իշխանությանը հակառակ կարծիք, բայց չի արտահայտում, նա պետք է լռի, այլապես իրեն կլռեցնեն, այլապես իր բերանը կփակեն, ինչպես փակել են այն զինվորի, այն ողջակեզ եղած զինվորի պապիկի բերանը և տարել։ Այլապես իրենց բերանը կփակեն, ինչպես արել են այն հավատավորի հետ, ով եկեղեցում պարզապես ընդվզել է քաղաքական քմահաճույքի համար մեր եկեղեցու կանոնակարգի խախտմանը։ Եվ հավատացեք, եթե այսպես շարունակվի, ձեզ լռեցնելու հերթը նույնպես կգա։ Սակայն կա մի օր՝ հունիսի 7-ը, որ ձեր ձայնը երբեք չեն կարող լռեցնել։ Հենց այդ օրը համար 3 քվեաթերթիկը, ուժեղ Հայաստանի քվեաթերթիկը ծրարելով, դուք ընտրում եք Հայաստանի ժողովրդավարությունը»,- ասաց Շուշանյանը։
Ավելի մանրամասն՝ տեսանյութում։