«Հրապարակ». Լարվածությամբ սպասում են Նիկոլ Փաշինյանին
Օրվա մամուլ
08:13 22/05/2026
Հայաստան

«Հրապարակ». Լարվածությամբ սպասում են Նիկոլ Փաշինյանին

«Հրապարակ» թերթը գրում է.

«ՔՊ-ական մարզպետները, որոնք իշխող ուժի մարզային շտաբների ղեկավարներն են, այս օրերին առանձնակի լարվածությամբ են իրենց մարզերում սպասում նյարդային վիճակում գտնվող Նիկոլ Փաշինյանին: Իսկ նրանք, ովքեր արդեն հյուրընկալել են, և հիստերիայի մեջ գտնվող շեֆը գոհ չի մնացել, որովհետև հանդիպումները մարդաշատ չեն անցել, տագնապային սպասումներ ունեն, թե ինչպես է որոշվելու իրենց ճակատագիրը:

Այն մարզերում, որտեղ Փաշինյանը տհաճ պահեր է ունեցել, և մարդիկ նրան դավաճանության կամ այլ բանում են մեղադրել, մարզպետներն իրենց պաշտոնանկությանն են սպասում, եթե ՔՊ-ն հունիսի 7-ին վերարտադրվի: Այս պահի դրությամբ Սյունիքը կարծես միակ մարզն է, որտեղ տհաճ միջադեպեր չեն գրանցվել, ինչից ոգևորված` կալավանցի մարզպետը՝ Ռոբերտ Ղուկասյանը, բանուգործը թողած, ողջ օրը օգնականների ու խորհրդականների հետ դռնեդուռ ընկած, ՔՊ-ի համար քվեներ է մուրում:

ՔՊ համայնքային շտաբների պատասխանատուներն էլ, ՔՊ-ի շապիկները հագած, ողջ օրը բուկլետ են բաժանում։ Անգամ վարչության կողմից մերժված, ՔՊ ցուցակից վտարված ԱԺ պատգամավոր Դավիթ Դանիելյանն է միայնակ իր քարոզարշավն անում` Կապանի գյուղերում, քանի որ բոլորին զգուշացրել են՝ որտեղ բարձր տոկոսներ խփեն, այդ մարզի ՔՊ-ականները «խերի մեջ կկորեն»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder