Փաշինյանը hnգեխանգարմnւնքի մեջ է ընկել, հաճախորդը հիuտերիկաgել է. Արեգնազ Մանուկյան
Քաղաքական
11:02 22/05/2026
Հայաստան

Փաշինյանը hnգեխանգարմnւնքի մեջ է ընկել, հաճախորդը հիuտերիկաgել է. Արեգնազ Մանուկյան

«Այս պահին քննչական գործողություններ են իրականացվում «Մայր Հայաստան» կուսակցության գրասենյակում, կուսակության անդամներին, համակիրներին թույլ չեն տալիս ներս մտնել»,- լրագրողներին ասաց ԱԺ նախկին պատգամավոր, «Մայր Հայաստան» կուսակցության անդամ Արեգնազ Մանուկյանը։

Ինչ վերաբերում «Մայր Հայաստան» կուսակցությա նախագահ Անդրանիկ Թևանյանի վերաբերյալ ՔԿ հաղորագրությանը, ըստ որի «պետական դավաճանության և լրտեսության դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ», Ա. Մանուկյանն ասաց. «Դավաճանն ինքն է առաջինը գոռում՝ բռնեք դավաճանին։ Թիվ մեկ դավաճանը  նոր նշաձող է սահմանել՝  առաջ ապօրինի հրահանգները սմս-ով էր ուղարկում իր կամակատարներին, հիմա հանրահավաքների հարթակներից է գոռգոռալով ասում։

Երկար էինք մտածում՝ ինչ գործ պետք է կարեին, բայց բացարձակ որևէ հիմք չկար։ Բայց ինչ-ինչ, այս մասին չէինք մտածել, մեր ֆանտազիայից  վեր էր, շատ ենք ծիծաղել։ Աբսուրդ է»։

«Նիկոլ Փաշինյանը հոգեխանգարմունքի  մեջ է ընկել, այս մի քանի օրերի իր հիստերիկ դրսևորումները, ապօրինի հրահանգնքներ իջեցնելը, բոլորի աչքի առաջ են, քանի որ շատ լավ գիտի՝ հունիսի 7-ի ընտրություններում պարտվում է։ Նա շատ լավ գիտի, որ հողն իր ոտքերի տակից գնում է, հետևաբար հաճախորդը հիստերիկացել է,  խուճապի է մտնվել, փորձում է  շարքից հանել իր հիմնական ընդդիմախոսներին»,- ասաց Ա. Մանուկյանը։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder