Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Վոլոդին. Փաշինյանը Ռուսաստանի նկատմամբ ոչ բարեկամական քաղաքականություն է վարում
Նիկոլ Փաշինյանը շահագործում է Ռուսաստանի ընձեռած հնարավորությունները՝ միաժամանակ կայացնելով Ռուսաստանի նկատմամբ ոչ բարեկամական քաղաքական որոշումներ։ Այդ մասին ասել է Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը, որի խոսքերը մեջբերում է «Ինտերֆաքսը»:
«Պետդումայի պատգամավորները գտնում են, որ Հայաստանի վարչապետ Փաշինյանը Ռուսաստանի Դաշնության նկատմամբ ոչ բարեկամական քաղաքականություն է վարում՝ ցինիկաբար շահագործելով մեր երկրի կողմից առաջարկվող հնարավորությունները», -ուրբաթ օրը իր Max ալիքում գրել է Վոլոդինը:
Նա նշել է, որ սա անազնիվ է և «ոչ մի լավ բանի չի հանգեցնի»:
«Փաշինյանն արդեն կայացրել է իր բոլոր քաղաքական որոշումները: Ես ուզում եմ ընդգծել, որ նա կողմ է Ռուսաստանի նկատմամբ ոչ բարեկամական երկրների՝ մեզ հետ պատերազմող, Ռուսաստանի Դաշնությունը ոչնչացնող և մեր զարգացմանը խոչընդոտող երկրների հետ հարաբերություններ կառուցելուն», -հավելել է Պետդումայի խոսնակը:
Վոլոդինի խոսքով՝ «Ռուսաստանը միշտ օգնության է հասել հայ ժողովրդին»:
«Այնպես, ինչպես հիմա է, Հայաստանի ժողովրդի նկատմամբ վերաբերմունքը մնում է բարեկամական։ Միևնույն ժամանակ, մենք պետք է որոշում կայացնենք։ Մենք այլևս չենք կարող լռել Հայաստանում տեղի ունեցող գործընթացների մասին, որտեղ խորհրդարանն ընդունել է օրենք, որը սկիզբ է դնում Եվրամիությանը միանալու գործընթացին։ Մինչ այդ էլ ճանաչել են Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) իրավասությունը՝ դառնալով դրա լիիրավ անդամ», -գրել է Վոլոդինը։