Այսօրվանից ջերմաստիճանը կբարձրանա
Հասարակություն
08:01 22/05/2026
Հայաստան

Այսօրվանից ջերմաստիճանը կբարձրանա

Երևանում մայիսի 22-26-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։

Հանրապետության տարածքում մայիսի 22-26-ին ժամանակ առ ժամանակ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ։ Քամին` հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։

 Օդի ջերմաստիճանը մայիսի 22-23-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder