Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Եթե պարզեցինք, որ ՀԱՊԿ-ն անգործություն է ցուցաբերել և մեզ համար պետքական կառույց չի, շատ արագ կանենք հետևություններ. Սամվել Կարապետյան
«Մենք առաջին հերթին ուսումմնասիրելու ենք այդ պրոցեսները, թե ինչու համար են ՀԱՊԿ-ն ու Ռուսաստանն իրենց այդպես պահել»,-անդրադառնալով «Առավոտ»-ի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանի այն դիտարկմանը, որ 2022-ին ՀԱՊԿ-ն ու Ռուսաստանը որևէ բան չձեռնարկեցին, երբ Ադրբեջանը ներխուժեղ ՀՀ ինքնիշխան տարածք։
Աբրահամյանը նաև հետարքրքվեց՝ իշխանության գալով Սամվել Կարապետյանը կշարունակի՞ ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու գործընթացը, թե՞ կվերականգնի կապն այդ «անօգուտ» կազմակերպության հետ։
«Եթե մենք տեսանք, ինչպես Դուք ասացիք, անիմաստ կազմակերպություն է, իհարկե, դուրս ենք գալու։ Բայց եթե այս իշխանությունները գիտեն, որ այն անիմաստ կազմակերպություն է, քանի տարի գոռում են այդ մասին, կարող են մեկ ստորագրությամբ դուրս գալ, ինչի՞ դուրս չեն գալիս, գուցե պատճառ կա՞, որ դուրս չեն գալիս։ Գուցե իրենք չե՞ն կարողանում համագործակցել ՀԱՊԿ-ի հետ, Ալիևը կամ Էրդողանը թույլ չե՞ն տալիս համագործակցել ՀԱՊԿ-ի հետ։ Չուսումնասիրե՞նք պատճառները»,-ասաց Կարապետյանը։
Անդրադառնալով Հայաստանի իշխանությունների՝ ՀԱՊԿ-ի անդամակցության սառեցման մասին որոշմանը, Կարապետյանն արձագանքեց, դա չեն սառեցնում, կամ դուրս են գալիս, կամ մնում են։
«Մենք, եթե իրոք տեսանք, զգացինք, որ ՀԱՊԿ-ն անգործություն է ցուցաբերել և հիմա էլ մեզ համար պետքական կառույց չի, շատ արագ կանենք հետևություններ։ Չորս տարի չենք տանջվելու, որ բացատրենք մարդկանց, սառեցրել ենք, նստենք, սպասենք, ով է մեր գլխին տալիս։ Լավ, դուրս ենք գալիս ՀԱՊԿ-ից, փոխարինողն ո՞վ է։ Հենա, Մակրոնն այստեղ էր, կարար մի սիրուն հայտարարություն ստորագրեր, որ Ֆրանսիան մեր երաշխավորն է բոլոր հարցերում։ Ես դեմ չեմ, ավելի ուրախ կլինեմ, թող Ամերիկայի հետ ստորագրի։ Բայց ունենք այն, ինչ ունենք, ունենք ՀԱՊԿ-ը, ունենք Ռուսաստանի հետ ստորագրած պայմանագրեր, հիմա դուրս ենք գալիս, մնո՞ւմ ենք Ալիևի երաշխավորության տակ, դա ինչի՞ է բերելու։ Ցանկացած նման հարցի մենք էմոցիոնալ չենք վերաբերվում։ Ես վստահ եմ, որ Ռուսաստանը շատ կարևոր գործընկեր է Հայաստանի համար»,-ասաց Կարապետյանը։
Նա ընդգծեց՝ չեն անելու էմոցիոնալ քայլեր, որոնք Հայաստանի համար կարող են լինել ճակատագրական։
«Ամեն քայլը շատ լուրջ ուսումնասիրելու ենք, մեծամտություն չենք անելու։ Կարո՞ղ է զարմանաք, բայց ես Նիկոլ Փաշինյանից էլ եմ հարցնելու, թե ինչ է եղել։ Այ իր սխալն էր, որ փորձառու մարդկանցից կարծիք չհարցրեց, գնաց, արագ ստորագրեց, հանձնեց, վազելով եկավ ու սկսեց Հայաստանում մեղավորներ ման գալ, թե ինչի՞ չես մեռել, էն մյուսն ինչի՞ չի մեռել։ Երբ մարդն ասելու բան չունի, սկսում է զառանցել, իրենք հիմա զառանցում են։ Սնկերի մասին այսօր չեմ ուզում ասել, աշխարհի ամենասիրուն դատն է լինելու»,-ասաց Կարապետյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։