Ռեկտորը պարտավոր է դրսևորել քաղաքական զսպվածություն, իսկ ԵՊՀ ռեկտորը կիսվում է ՔՊ-ի թեկնածուի քաղաքական վիդեո-ռիլսով. Արմեն Ավետիսյան
Կրթություն, գիտություն
08:38 22/05/2026
Հայաստան

Ռեկտորը պարտավոր է դրսևորել քաղաքական զսպվածություն, իսկ ԵՊՀ ռեկտորը կիսվում է ՔՊ-ի թեկնածուի քաղաքական վիդեո-ռիլսով. Արմեն Ավետիսյան

«ԵՊՀ ռեկտորի աթոռապահը իր ֆեյսբուքյան էջում կիսվում է ՔՊ կուսակցության նախընտրական ցուցակի պատգամավորի թեկնածուի քաղաքական վիդեո-ռիլսով, որտեղ նա քննադատում է իր քաղաքական հակառակորդներին»,- այս մասին հայտնում է Հայաստանի բուհերի արհմիության նախագահ Արմեն Ավետիսյանը ու մեջբերում «Բարձրագույն կրթության և գիտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը։

««Բարձրագույն կրթության և գիտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը համառորեն պնդում է․

«Հոդված 31. Հանրային բուհի ռեկտորը

6. Հանրային բուհի ռեկտորը իր առաջադրման ժամանակ և պաշտոնավարման ընթացքում չի կարող լինել որևէ կուսակցության անդամ, պարտավոր է դրսևորել քաղաքական զսպվածություն և չեզոքություն»։

Հ.Գ. Հետաքրքիր է՝ ԵՊՀ գիտխորհրդի անդամները հա՞շտ են այս խայտառակության հետ»,- գրել է Ա. Ավետիսյանը։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ռեկտորը պարտավոր է դրսևորել քաղաքական զսպվածություն, իսկ ԵՊՀ ռեկտորը կիսվում է ՔՊ-ի թեկնածուի քաղաքական վիդեո-ռիլսով. Արմեն Ավետիսյան