ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Բոլորին դեմ եմ» -ի պատգամավորի 7 թեկնածուի գրանցումը
Քաղաքական
17:52 22/05/2026
Հայաստան

ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Բոլորին դեմ եմ» -ի պատգամավորի 7 թեկնածուի գրանցումը

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մայիսի 22-ի արտահերթ նիստում ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի 7 թեկնածուի գրանցումը։ Ինքնաբացարկի դիմումներ են ներկայացրել «Բոլորին դեմ եմ» ժողովրդավարական կուսակցության ընտրական ցուցակներում ընդգրկված 7 թեկնածուներ։

ԿԸՀ հաղորդմամբ, ինքնաբացարկի դիմումները նոտարական վավերացմամբ են եղել։

«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի համաձայն, պատգամավորի թեկնածուները քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 10 օր առաջ` մինչև ժամը 18.00-ն (մայիսի 28), կարող են ինքնաբացարկի դիմում ներկայացնել։

Այս ժամկետը վերաբերելի է նաև ընտրությունների մասնակից կուսակցությունների/դաշինքների՝ ինքնաբացարկ ներկայացնելուն։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Բոլորին դեմ եմ» -ի պատգամավորի 7 թեկնածուի գրանցումը