Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Փաշինյանը hnգեխանգարմnւնքի մեջ է ընկել, հաճախորդը հիuտերիկաgել է. Արեգնազ Մանուկյան
«Այս պահին քննչական գործողություններ են իրականացվում «Մայր Հայաստան» կուսակցության գրասենյակում, կուսակության անդամներին, համակիրներին թույլ չեն տալիս ներս մտնել»,- լրագրողներին ասաց ԱԺ նախկին պատգամավոր, «Մայր Հայաստան» կուսակցության անդամ Արեգնազ Մանուկյանը։
Ինչ վերաբերում «Մայր Հայաստան» կուսակցությա նախագահ Անդրանիկ Թևանյանի վերաբերյալ ՔԿ հաղորագրությանը, ըստ որի «պետական դավաճանության և լրտեսության դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ», Ա. Մանուկյանն ասաց. «Դավաճանն ինքն է առաջինը գոռում՝ բռնեք դավաճանին։ Թիվ մեկ դավաճանը նոր նշաձող է սահմանել՝ առաջ ապօրինի հրահանգները սմս-ով էր ուղարկում իր կամակատարներին, հիմա հանրահավաքների հարթակներից է գոռգոռալով ասում։
Երկար էինք մտածում՝ ինչ գործ պետք է կարեին, բայց բացարձակ որևէ հիմք չկար։ Բայց ինչ-ինչ, այս մասին չէինք մտածել, մեր ֆանտազիայից վեր էր, շատ ենք ծիծաղել։ Աբսուրդ է»։
«Նիկոլ Փաշինյանը հոգեխանգարմունքի մեջ է ընկել, այս մի քանի օրերի իր հիստերիկ դրսևորումները, ապօրինի հրահանգնքներ իջեցնելը, բոլորի աչքի առաջ են, քանի որ շատ լավ գիտի՝ հունիսի 7-ի ընտրություններում պարտվում է։ Նա շատ լավ գիտի, որ հողն իր ոտքերի տակից գնում է, հետևաբար հաճախորդը հիստերիկացել է, խուճապի է մտնվել, փորձում է շարքից հանել իր հիմնական ընդդիմախոսներին»,- ասաց Ա. Մանուկյանը։