Քյարփինջը, ոնց կարա էմոցիա ունենա. Նիկոլ Փաշինյան
Քաղաքական
09:24 22/05/2026
Հայաստան

Քյարփինջը, ոնց կարա էմոցիա ունենա. Նիկոլ Փաշինյան

«Ես չեմ զարմանում,  որ Ռոբերտ Քոչարյանի նման մարդը էմոցիա չունի, որովհետև սառնասիրտ մարդասպան է՝ ինչու պետք է էմոցիա ունենա, որի տեղը բանտում է»,- կանուխ հրավիրված ասուլիսում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե որպես երկրի ղեկավար ինչ էմոցիաներ է ունեցել 44-օրյա պատերազմի և դրա հետևանքների ժամանակ։

Նա հայտրարաեց, թե Ռոբերտ Քոչարյանի էմոցիաները բանտում  կվերականգնվեն։

«Կամ Ծառուկյան Գագիկը ինչու պետք է էմոցիա ունենա...Քյարփինջը, ոնց կարա էմոցիա ունենա, կամ կալուգացի օլիգարխն ինչու պետք է էմոցիա ունենա՝ արհեստական ինտելեկտն էմոցիա ունի՞»,-հարց հնչեցրեց Փաշինյանը։

Նա հայտարարեց, թե էմոցիոնալ մարդ է,  և էմոցիոնալ է եղել լրագրող ու պատգամավոր աշխատելու տարիներին։

Նրա խոսքով էմոցիա չունեն կա՛մ «քյարփինջները» կա՛մ «տախտակը», որոնք քաղաքական դաշտում որպես «բութ գործիք» օգտագործվում են տարբեր ուժերի կողմից։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Քյարփինջը, ոնց կարա էմոցիա ունենա. Նիկոլ Փաշինյան