Երբ ասում եմ «փախածներ», նկատի ունեմ Ղարաբաղի պսևդոէլիտային. Փաշինյանը՝ ուղիղ եթերում շարքային արցախցիներին իր հայտնի որակավորման մասին
Քաղաքական
10:11 22/05/2026
Հայաստան

Երբ ասում եմ «փախածներ», նկատի ունեմ Ղարաբաղի պսևդոէլիտային. Փաշինյանը՝ ուղիղ եթերում շարքային արցախցիներին իր հայտնի որակավորման մասին

«Հայաստանի ղեկավարը հայ ժողովրդին չի հարցրել՝ ինչու չեք զոհվել։ Հայաստանի ղեկավարը դա Ղարաբաղի պսևդոէլիտայի ներկայացուցիչներին է հարցրել»,- առավոտ շուտ հրավիրված ասուլիսում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Նա ասաց, որ անհրաժեշտության դեպքում կարող է նույնիսկ հստակեցնել, թե ում մասին է խոսքը։

«Նրանք, ովքեր իրենց անվանում են Ղարաբաղի խորհրդարանի անդամ կամ չգիտեմ՝ ինչ սեկտորի ներկայացուցիչ։ Այդ մարդիկ մի անգամ գնացե՞լ են սահման, կրակե՞լ են։ Երբ ասում եմ «փախածներ», նկատի ունեմ Ղարաբաղի պսևդոէլիտային և հանրային պսևդոէլիտային»,-հայտարարեց Փաշինյանը։

Նրա խոսքով՝ 2023 թվականին այդ նույն մարդիկ իրեն մեղադրում էին, թե փակել է սահմանները, որպեսզի իրենք չկարողանան գալ Հայաստան․

«Հիմա եկել են Հայաստան ու ասում են՝ Ղարաբաղի հարց։ Ի՞նչ Ղարաբաղի հարց։ Շատ լեգիտիմ հարց է՝ իրենք իրենց տներում նստած ինչո՞վ են զբաղվել, ո՞վ է գնացել կանգնել զինվորի կողքին։ Դրանց մի մասն էլ փախել են՝ մեր զինվորին թողնելով մենակ»։

Նա նաև զարմանք հայտնեց, թե ինչու այդ հարցերը մինչ այժմ հրապարակային չեն քննարկվել։

«Ի՞նչ անձեռնմխելիություն է ձևավորվել, որ այս բաները չասվեն։ Իհարկե, պետք է ասվի։ Պետք է բացատրություններ տան՝ Սամվել Շահրամանյանից սկսած, մյուսներով ավարտած»,- ասաց փաշինյանը։

Panorama.am-ը հիշեցնում է, որ Նիկոլ Փաշինյանը հրապարակային՝ ուղիղ եթերում, «փախած է անվանում ցանկացած շարքային Արցախցուն, ով փչացնում է իր քարոզարժավի սցնարը և Արցախի հարցում ճշմարտությունը ասում նրա ճակատին։

Անդրադառնալով Տիգրանաշենի հանձնման մասին հարցին՝ Փաշինյանն ասաց, որ Google-ում միշտ էլ Տիգրանաշենի անունը Քյարքի է գրված եղել, ուղակի մարդիկ նոր են դա տեսնում։

«Ես ասել եմ, որ Հայաստանը և Ադրբեջանը միմյանց տարածքային ամբողջականությունը Ճանաչել են Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա և սահմանազատումը դրա հիման վրա կա։ Իրավական պարտադիր ուժ ունեցող փաստաթուղթ կա, որոով սահմանվում է որ Ալմա-Աթայի հռչակագիրը երկու երկրների սահմանազատման բազային հիմքն է»,-ասաց Փաշինյանը։

Նա հայտարարեց, որ անկլավների թեմայից մենք չենք կարող հրաժարվել, քանի որ ունենք Արծվաշենը և հավելեց, որ այս պահի դրությամբ որևէ հայեցակարգ պայմանավորվածություն չկա։

«Եթե սահմանազատման ընթացքում, ինչպես կանոնակարգով ասված է, որոշ օպտիմալացումներ կլինեն, էդ կարա և լինի, բայց եթե լինի՝ կլինի բաց հրապարակային թափանցիկ»,- ասաց Փաշինյանը՝ շեշտելով, որ սահմանազատման արդյունքում ՀՀ-ն ունենալու է  29743ք/կմ  տարածք։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Երբ ասում եմ «փախածներ», նկատի ունեմ Ղարաբաղի պսևդոէլիտային. Փաշինյանը՝ ուղիղ եթերում շարքային արցախցիներին իր հայտնի որակավորման մասին