Մեքենան գլորվել է ձորակն ու բռնկվել. Կան տուժածներ
Հասարակություն
13:18 23/05/2026
Հայաստան

Մեքենան գլորվել է ձորակն ու բռնկվել. Կան տուժածներ

Անցած կեսգիշերին մոտ՝ մայիսի 22-ին, ժամը 23:52-ինԿոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարմարիկ գյուղ տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից, մոտ 15 մ գլորվել հարակից ձորակը և բռնկվել։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ 3 տուժած հոսպիտալացվել է։ Հրդեհը մեկուսացվել է մայիսի 23-ին, ժամը 00։53-ին, մարվել՝ 01։22-ին։ Այրվել է ավտոմեքենան։

Լուսանկարը՝ արխիվից։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Մեքենան գլորվել է ձորակն ու բռնկվել. Կան տուժածներ