Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Հրապարակ» թերթը գրում է.
«Առողջապահության նախարար, ՔՊ նախընտրական ցուցակի առաջին կին Անահիտ Ավանեսյանը Փաշինյանի քարոզարշավի գլխավոր դերակատարներից է դարձել՝ երբ պետք է, երգում է, երբ պետք է, պարում է, անխտիր հավանության է արժանացնում Փաշինյանի ամենավատ հայտարարություն-սպառնալիքները, փոխանակ մարդկանց առողջական խնդիրներով զբաղվի։ Նա, լինելով մարդ փրկող ոլորտի ղեկավար, երկրորդում է Փաշինյանին՝ ոմանց «կենդանի» մնալու հրաշքից զարմացած։ Մեր իշխանական աղբյուրն ասում է, որ այդ ծառայությունները հենց այնպես չեն արվում, պարզվում է՝ նա մեծ ախորժակ ունի և ՔՊ-ի հաղթանակի դեպքում իրեն կառավարության նոր կաբինետում փոխվարչապետ է պատկերացնում։ Նրա մտերիմները պատմում են, որ Ավանեսյանը համարում է, թե ինքն այնպես է ծառայել, որ լիովին վաստակել է նախարարից ավելի բարձր ստատուս ստանալու պատիվը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում