Կոչ եմ անում ջերմոցատերերին՝ միավորվենք ու ցույց տանք, թե օրական քանի հարյուր հազար ծաղիկ ենք թափում. ջերմոցատեր
Հասարակություն
23:11 23/05/2026
Հայաստան

Կոչ եմ անում ջերմոցատերերին՝ միավորվենք ու ցույց տանք, թե օրական քանի հարյուր հազար ծաղիկ ենք թափում. ջերմոցատեր

«Ես մեր երկիրը ներկայացնող սուտխոսաններին հրավիրում եմ Զվարթնոց համայնք, թող գան, ես ցույց տամ իրենց՝ իրենց իրական դեմքը՝ ինչ կորուստներ են կրում ջերմոցատերերը»,- Էջմիածնում «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքի ժամանակ ունեցած ելույթում ասաց ջերմոցատեր Արտակ Թովմասյանը։

Նա հիշեցրեց, որ պատասխանատուները մեկ տարի խոսք են տվել կգան, զբաղվեն ջերմոցների խնդրով, սակայն այս ընթացքում որևէ մեկը որևէ քայլ չի կատարել։

Արտակ Թովմասյանն ընդգծեց, որ այսօր բոլոր ջերմոցատերերը կանգնած են մեծ խնդրի առաջ։

«Կոչ եմ անում բոլոր ջերմոցատերերին՝ միավորվենք ու ցույց տանք, թե օրական քանի հարյուր  հազար ծաղիկ ենք թափում։ Բառիս բուն իմաստով՝ թափում»,- ասաց Ա. Թովմասյանը։

Նա հիշեց, թե ինչպես է «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը տարիներ առաջ օգնել հայ ֆերմերներին. «Տարիներ առաջ, երբ թուրքերը Մոսկվայում չէին թողնում, որ մեր ծիրանը ծախվեր, միակ մարդը, որը կանգնեց հայ գյուղացու կողքին, որ մեր ծիրանը չփչանա, և մեր ֆերմերները խոշոր գումարներ չկորցնեն, Սամվել Կարապետյանն էր. անվճար տրամադրեց իր տարածքն ու կոչ արեց բոլոր հայերին գնեն, որ մեր ծիրանը չփչանա։ Մեր մոսկվաբնակ հայերն այննպես համախմբվեցին, որ օրական վաճառվում էր 7 ֆուռ ծիրան»։  

Աղբյուրը`Panorama.am
Placeholder