«Հրապարակ». Ռեկտորը հեռացրել է իր հրապարակումը
Օրվա մամուլ
08:20 23/05/2026
Հայաստան

«Հրապարակ». Ռեկտորը հեռացրել է իր հրապարակումը

«Հրապարակ» թերթը գրում է.

«Նախօրեին ԵՊՀ ռեկտոր, ՔՊ-ական նախկին պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանն իր էջով «կիսվել» էր Սուրեն Պապիկյանի՝ Կարապետյանների մասին հրապարակմամբ և գրել․ «Դասալիքները չեն նահատակվում»։ Հիշեցնենք, որ Սուրեն Պապիկյանն ամբիոնից բղավում էր, թե ինչու չեն Սամվել Կարապետյանի, նրա եղբոր ու քրոջ 6 որդիները «նահատակվել» պատերազմում։ Երեկ նկատեցինք, որ ռեկտորը հեռացրել է այդ հրապարակումը։ Արդյո՞ք ուշացումով գլխի է ընկել, որ իր ղեկավարած հաստատությունն ապաքաղաքական պետք է լինի, թե՞ հասկացել է, որ իր գրառումն ավելի շատ իշխող թիմի դեմ է՝ չէ՞ որ նրանցից ոչ մեկը կարծես չի նահատակվել, և այդ 2 բառը նրանց ավելի շատ է սազում։

Ի դեպ, մինչ իշխանափոխությունը Փաշինյանը քննադատում էր նախկին իշխանություններին՝ կրթական համակարգը կուսակցականացնելու համար, և խոստանում, որ բուհերն ապաքաղաքական կդարձնի»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

Աղբյուրը`Panorama.am
Placeholder