ԱՄՆ ռազմական ներկայությունը տարածաշրջանում սպառնալիք է, այլ ոչ թե անվտանգության աղբյուր. Բաղաի
Քաղաքական
11:26 23/05/2026
Տարածաշրջան

ԱՄՆ ռազմական ներկայությունը տարածաշրջանում սպառնալիք է, այլ ոչ թե անվտանգության աղբյուր. Բաղաի

«Անցյալի փորձը ցույց է տվել, որ ԱՄՆ ռազմական ուժերի ներկայությունը տարածաշրջանում անվտանգության աղբյուր չէ, այլ սպառնալիք»,- այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղաին։

Ամերիկյան VICE News թվային լրատվամիջոցին տված հարցազրույցում Բաղաին ասել է, որ Իրանը հստակորեն հայտարարել է, որ թշնամանք չունի տարածաշրջանի որևէ երկրի նկատմամբ, և որ Թեհրանը հարգում է մյուս երկրների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, բայց կօգտագործի ինքնապաշտպանության իր իրավունքը։

Անդրադառնալով պատերազմին և Իրանի կողմից Պարսից ծոցի արաբական երկրներում ամերիկյան ու իսրայելական շահերին՝ նա ասել է, որ այդ քայլը հակադարձ քայլ չէ, այլ Իրանի ինքնապաշտպանության օրինական իրավունքի իրականացում։

Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունները վերսկսելու Պակիստանի միջնորդական ջանքերի վերաբերյալ Բաղաին նշել է, որ Թեհրանը չի ձգտում զիջումների Միացյալ Նահանգներից, այն պարզապես պահանջում է իր իրավունքները։

«Իրանի պահանջն է դադարեցնել Միացյալ Նահանգների կողմից Իրանի ժողովրդի դեմ իրականացվող հանցավոր գործողությունները, պատժամիջոցները պետք է վերացվեն, և Իրանի սառեցված ակտիվները պետք է բացվեն», - ասել է  Բաղաին՝  հավելելով, որ այն, ինչը նկարագրվում է որպես «ծովային շրջափակում», որը միջազգային իրավունքի կոպիտ խախտում է, պետք է դադարեցվի։

Անդրադառնալով Հորմուզի նեղուցում տիրող իրավիճակին՝ Բաղաին ընդգծել է, որ Իրանը հանձնառու է նեղուցի անվտանգության պահպանմանը և մտադիր է համագործակցել Օմանի և միջազգային կազմակերպությունների հետ՝ անվտանգ անցումը երաշխավորելու, միաժամանակ ԱՄՆ-ի կողմից հետագա չարաշահումները կանխելու համար։

Նա հավելել է, որ Միացյալ Նահանգների նախաձեռնած գործողությունները, մասնավորապես՝ Իրանի դեմ ծովային շրջափակումը, խաթարել են ազատ առևտուրը ոչ միայն Պարսից ծոցում և Օմանի ծովում, այլև ողջ տարածաշրջանում։

Ինչ վերաբերում է ԱՄՆ զինված ուժերի կողմից Պարսից ծոցի որոշ երկրներում գտնվող բազաների օգտագործմանը՝ Իրանի դեմ հարձակումներ իրականացնելու համար, խոսնակը նշել է, որ Իրանը չունի պատերազմը ընդլայնելու մտադրություն. Իրանը ցուցաբերել է առավելագույն զսպվածություն՝ հավելելով, որ, սակայն, այս անգամ Իրանը ստիպված է եղել արձագանքել, քանի որ այդ երկրներում բազաների և լոգիստիկական կառույցների նկատմամբ չարաշահման մակարդակը հասել է ծայրահեղ կետի։

Բաղաին զգուշացրել է, որ հաջորդ անգամ, ինչը նա հույս ունի, որ երբեք տեղի չի ունենա, ոչ ոք չի կարողանա զսպել հակամարտությունը։

«Պատերազմը կրակի նման է. եթե այն չմարես,  կտարածվի»,-խոսքը եզրափակել է դիվանագետը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
ԱՄՆ ռազմական ներկայությունը տարածաշրջանում սպառնալիք է, այլ ոչ թե անվտանգության աղբյուր. Բաղաի