Չենք սկսելու զրոյական կետից. Մելոյանը՝ «Թրիփփ»-ի ու արտաքին քաղաքականության մասին
Քաղաքական
11:58 23/05/2026
Հայաստան

Չենք սկսելու զրոյական կետից. Մելոյանը՝ «Թրիփփ»-ի ու արտաքին քաղաքականության մասին

«Մենք մի հստակ դիրքորոշում ունենք, արտաքին քաղաքականության վերաբերյալ, որի մասին արել ենք հայտարարություն։ Չենք սկսելու զրոյական կետից, որովհետև մենք տեսանք զրոյական կետից մեկնարկի ողբերգական հետևանքները մեր պետության ու մեր ազգի համար, ինչպես նաև պետականության ու Արցախի Հանրապետության համար»,- այս մասին CivilNet-ին տված հարցազրույցում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության կոմից պատգամավորի թեկնածու առաջադրված, իրավաբան Գոհար Մելոյանը։

Անդրադառնալով իշխանություններին՝  Մելոյանը նշեց՝ «Մենք ի՞նչ տեսանք, որ մի անգամ ընտրվեց, երկրորդ անգամ կանգնեց ասեց՝ եթե մեզ չընտրեք Արցախ չի լինելու։ Ժողովուրդը իրենց վստահության քվե տվեց, իսկ հիմա չկա Արցախը։ Այն իշխանությունը, որ այդքան քննադատում էր երրորդ ժամկետ պաշտոնավարելը, խոսում էին դրա անթույլատրելիությունից և դրա միջոցով հեղափոխություն արեց, հիմա տենչում է երրորդ ժամկետի։  Այս մարդն իր, Կառավարության ծրագրում նշված խոստումների 80-90 %-ը չի կատարել»։

Վերադառանալով «Թրիփփ»-ի մասին հարցին՝  Մելոյանը կրկին նշեց, որ զրոյական կետից չեն սկսելու, ս այն հնարավորություն է, բայց այդ հնարավորությունները, որոնք ստեղծվում են, որոնցից պետք է օգտվել, բալանսավորելու են, հայկական շահի համադրմամբ լինեն։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Չենք սկսելու զրոյական կետից. Մելոյանը՝ «Թրիփփ»-ի ու արտաքին քաղաքականության մասին