2 խախտում միանգամից. Վայքի քաղաքապետը «Վերջին զանգ»-ի միջոցառմանը մասնակցել է ՔՊ քարոզչական շապիկով
Քաղաքական
10:00 23/05/2026
Հայաստան

2 խախտում միանգամից. Վայքի քաղաքապետը «Վերջին զանգ»-ի միջոցառմանը մասնակցել է ՔՊ քարոզչական շապիկով

«Կարմիր շրջանակի մեջ Վայք համայնքի ղեկավար Մխիթար Մաթևոսյանն է, ով Վերջին զանգի պաշտոնական միջոցառմանը մասնակցում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզչական շապիկով»,-գրում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Էդգար Ղազարյանը։

Նա ահազանգում է.

«Երկու խախտում միաժամանակ. քարոզչություն պաշտոնական լիազորությունները կատարելուց, այն էլ ուսումնական հաստատությունում։ Տեղեկատվություն էլ տարածվել է քաղաքապետարանի պաշտոնական էջում։

Հետաքրքիր է, թե սրան ոնց կարձագանքի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, ով մի քանի օր առաջ ուսումնական հաստատություններում քարոզչության արգելքի մասին հայտարարություն էր տարածել»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
2 խախտում միանգամից. Վայքի քաղաքապետը «Վերջին զանգ»-ի միջոցառմանը մասնակցել է ՔՊ քարոզչական շապիկով