Կլինի օրենքի, ըստ որի կարգելվի ՀՀ-ում Ադրբեջանի որևէ քաղաքացու կողմից գույքի ձեռք բերում. Վարդևանյան
Քաղաքական
20:34 23/05/2026
Հայաստան

Կլինի օրենքի, ըստ որի կարգելվի ՀՀ-ում Ադրբեջանի որևէ քաղաքացու կողմից գույքի ձեռք բերում. Վարդևանյան

«Շատերն ունեն ներքին տագնապի զգացում։ Դա պայմանավորված է  նրանով, քանի որ տեսնում ենք, թե ինչ ռիսկեր կան մեր ինքնիշխանության, պետականության նկատմամբ հարևան երկիր կոչվողից»,-քարոզարշավի շրջանակում Էջմիածնում բնակիչների հետ հանդիպմանն ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արամ Վարդևանյանը։ 

Նա նշեց, որ կարող են տեսնել նույնիսկ այն իրականությունը որ Հայաստանում հողեր, անշարժ գույք ձեռք բերելու խնդիր  գա ռամիլսաֆարովներից. «Մենք նախաձեռնելու ենք սաֆարովների կանխարգելման մասին օրենք, ըստ որի արգելվելու է Հայաստանում Ադրբեջանի որևէ քաղաքացու կողմից գույքի ձեռք բերում»։ 

Վարդևանյանը նշեց, որ Սամվել Կարապետյանը ու «Ուժեղ Հայաստան» դաշինքը դասական խոստումներ չեն տալիս, ամեն խոստման հետևում կանգնած է Սամվել Կարապետյանի երաշխավորումը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Կլինի օրենքի, ըստ որի կարգելվի ՀՀ-ում Ադրբեջանի որևէ քաղաքացու կողմից գույքի ձեռք բերում. Վարդևանյան