Արգիշտի թագավորը կասեր՝ էս ո՞ւմ էս երկիրը վստահեցիք, ար այսօր վեր է կենում՝ ասում. «մոռացեք անցյալը, պատմությունը, այնպիսի բան չացեք, որ թուրքերի դուրը չգա. Խաչատրյան
Քաղաքական
17:30 24/05/2026
Հայաստան

Արգիշտի թագավորը կասեր՝ էս ո՞ւմ էս երկիրը վստահեցիք, ար այսօր վեր է կենում՝ ասում. «մոռացեք անցյալը, պատմությունը, այնպիսի բան չացեք, որ թուրքերի դուրը չգա. Խաչատրյան

«Սիրելի Էրեբունցիներ, եթե Արգիշտի թագավորը ևս մեկ անգամ, հրաշքով էս կողմերով անցներ, կասեր՝ բա ես էս տեսակ պետության հիմք դրեցի, էս ում էս երկիրը վստահեցիք, ար այսօր վեր է կենում ասում է. «մոռացեք անցյալը, պատմությունը, այնպիսի բան չացեք, որ թուրքերի դուրը չգա, վիզներդ կախ պահեք՝ թե չէ փորձանք է»,- էրեբունի համայնքում «Հայաստան» դաշինքի նախընտարկան հանդիպման ժամանակ ասաց ԱԺ պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

Խաչատրյանը նկատեց, որ հիմնական և միակ փորձանքը Նիկոլ Փաշինյանն է։

Անդրադառնալով փաշինյանի հայտարարությանը, թե Թուրքիայով ՀՀ արտադրությունը կուղարկվի Եվրոպա՝ բանախոսն ասաց, որ ներկայում ԵՄ-ում գրեթե մրցունակ հայկական ապրանք չկա, հետևաբար այդ խոստումը փուչ է։

Նա ահայտարարաեց որ «Հայաստան» դաշինքը խոստանում է ՀՀ-ին վերադարձնել արդյունաբերահենք, գիտահենք արդյունաբերություն։

 Արթուր Խաչատրյանը նաև հայտարարեց, որ ՓՄՁ-ներին կվերադարձնեն իրենց մուծված բոլոր հարկերը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder