Սերժ Թանկյանը հերքել է Նիկոլ Փաշինյանին. «Կարծեք, թե ինչ-որ շփոթմունք կա»
Հասարակություն
09:21 24/05/2026
Աշխարհ

Սերժ Թանկյանը հերքել է Նիկոլ Փաշինյանին. «Կարծեք, թե ինչ-որ շփոթմունք կա»

 System of a Down խմբի վոկալիստ Սերժ Թանկյանը հերքել է Նիկոլ Փաշինյանի երեկ արած հայտարարությունը, թե հուլիսին խումբը Երևանում համերգ է ունենալու։

«SOAD-ը Երևանո՞ւմ: Կարծես, թե ինչ-որ շփոթմունք կա։ Մենք ծրագրել էինք այս տարվա հուլիսին ելույթ ունենալ, սակայն որոշեցինք հետաձգել այն կազմակերպչական և ժամանակային մարտահրավերների պատճառով։ Կհայտարարենք այդ մասին, երբ համերգը վերանշանակվի»,- Ինստագրամում գրել է Ս. Թանկյանը։

Հիշեցնենք, երեկ քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանը ի պատասխան հարցի՝ հայտարարել էր, թե System of a Down-ը հուլիսին համերգով հանդես է գալու Երևանում։ 

Գլխավոր նկարը՝  Thanassis Stavrakis/AP

Աղբյուրը`Panorama.am
Placeholder