Պակիստանում ռազմական գնացքի պшյթյունի հետևանքով զnհերի թիվը հասել է 23-ի
Քաղաքական
15:24 24/05/2026
Աշխարհ

Պակիստանում ռազմական գնացքի պшյթյունի հետևանքով զnհերի թիվը հասել է 23-ի

Պակիստանի Քվետա քաղաքում հատուկ ռազմական գնացքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 23-ի, մոտ 47 մարդ վիրավորվել է։ Այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Պակիստանի անվտանգության ծառայության աղբյուրը։

«Ահաբեկչական հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 23-ի։ Մարմինները տեղափոխվել են Քվետա քաղաքի հիվանդանոց, մոտ 47 վիրավոր կա։ Սա միայն նախնական տեղեկատվություն է, փրկարարական գործողությունը շարունակվում է», -ասել է աղբյուրը։

Նրա խոսքով՝ զոհերի մեծ մասը կանայք և երեխաներ են։ Նախնական հետաքննությունը ցույց է տալիս, որ գնացքը կանգ է առել՝ լրացուցիչ վագոններ տեղավորելու համար, որոնք նախատեսված էին Իդ ալ-Ադհա տոնի համար տուն վերադարձող զինվորականների ընտանիքների համար։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Պակիստանում ռազմական գնացքի պшյթյունի հետևանքով զnհերի թիվը հասել է 23-ի