Հրդեհ ավտոմեքենայում. Փրակարար ծառայություն
Հասարակություն
08:52 24/05/2026
Հայաստան

Հրդեհ ավտոմեքենայում. Փրակարար ծառայություն

Մայիսի 24-ին, ժամը 03։00-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավիթ Մալյան փողոցում այրվում է ավտոմեքենա։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է կայանած «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 03։24-ին, մարվել՝ 03։36-ին։ Այրվել են ավտոմեքենայի շարժիչի հատվածը, իսկ բեռնախցիկն ու սրահը՝ մասամբ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Հրդեհ ավտոմեքենայում. Փրակարար ծառայություն