Երբ տեղումները կդադարեն
Հասարակություն
08:19 25/05/2026
Հայաստան

Երբ տեղումները կդադարեն

Երևանում մայիսի 25-26-ին ժամանակ առ ժամանակ, 28-ի ցերեկը, 29-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Մայիսի 27-ին, 28-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում մայիսի 25-26-ին ժամանակ առ ժամանակ, 28-ի ցերեկը, 29-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ։ Մայիսի 27-ին, 28-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին`հարավարևմտյան`2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը մայիսի 25-27-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Երբ տեղումները կդադարեն