Ժողովուրդ ջան, Ծաղկաձորում խլած հյուրանոցը կարո՞ղ է՝ ձեզ են տվել. Արամ Վարդևանյան
Քաղաքական
11:57 25/05/2026
Հայաստան

Ժողովուրդ ջան, Ծաղկաձորում խլած հյուրանոցը կարո՞ղ է՝ ձեզ են տվել. Արամ Վարդևանյան

«Վերջին օրերին լսում ենք, որ մի մարդ Երևանում և Երևանից դուրս, քայլում է, ատելություն է տարածում, վատ բառամթերք է օգտագործում, շատերդ դրանից ջղայնանում եք, բայց եկեք բոլոր մեր այն հայրենակիցներին ովքեր ինչ-որ հույս այդ մարդու հետ կապում են մի վարժություն առաջարկենք՝ գոյություն ունի մի ստահակ ով մեր հայրենակցին քնած ժամանակ սպանել է, այդ մարդը հերոս է համարվում Ադրբեջանում»,- խոսելով Փաշինյանի քարոզարշավի ընթացքում ցուցաբերած պահվածքի մասին՝ Երևանի Ավան վարչական շրջանում «Ուժեղ Հայաստան» կուսակցության քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ ասաց փաստաբան, պատգամավորության թեկնածու Արամ Վարդևանյանը։

Անդրադառնալով երկրի ներքաղաքական իրավիճակին՝ Վարդևանյանը հայտարարեց, որ հասարակությունում առկա է «տագնապի զգացում», քանի որ, «ռիսկը մեր պետականությունն է, մեզնից յուրաքանչյուրի անդորրն է»։

Վարդևանյանը քաղաքացիներին կոչ արեց մասնակցել առաջիկա ընտրություններին՝ ասելով. «Հունիսի 7-ին գնում ենք ընտրության, որ փոփոխությունը գա»։

Անդրադառնալով իշխող ուժի վերջին օրերին արված հայտարարություններին,  Վարդևանյանը նշեց. «Մի քանի տարի առաջ Ծաղկաձորում մի հյուրանոց կար, էդ հյուրանոցը տենց արեցին, ժողովուրդ ջան կարողա՞ ձեզնից մեկին են տվել»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder