Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Նախօրեին Հանրային հեռուստատեսությամբ եթեր է հեռարձակվել տեսանյութ, որտեղ վիրավորական լեքսիկոնով անդրադարձ էր կատարվում ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին, նրա ընտանիքի անդամներին»,- ասուլիսում ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը:
Նա նշեց, որ իրեն գնալու են իրավական ճանապարհով։ Տոնոյանը հայտնեց, որ փաստաբանների խումբն արդեն իսկ նախապատրաստում է դատական հայց Հանրային հեռուստաընկերության դեմ զրպարտանքի մասով գործ հարուցելու մասին։
«Մեզ համար սա բացարձակ անթույլատրելի է»,- ասաց ԲՀԿ խոսնակը։